ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավելի քան 400 օտարերկրացիներ են ընդգրկված Գազայից տարհանման ցուցակներում

Ավելի քան 400 օտարերկրացիներ են ընդգրկված Գազայից տարհանման ցուցակներում

Առնվազն 421 օտարերկրացիներ և երկքաղաքացիություն ունեցող անձինք են ներառված Գազայի հատվածից Եգիպտոսի հետ սահմանի  «Ռաֆահ» անցակետով տարհանման ցուցակներում։

Այդ մասին ասված է Պաղեստինի սահմանապահ ծառայության հայտարարության մեջ։

Հրապարակված ցուցակներում ընդգրկված են Մարոկոյի, Հորդանանի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Պերուի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Շվեդիայի քաղաքացիներ։

  • Կիսվել: