ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Բաղդադում Իրաքի հետախուզության շենքի վրա․ ԶԼՄ
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի Մանսուր թաղամասի վրա, ընդ որում, ԱԹՍ-ներից մեկի թիրախը եղել է Իրաքի հետախուզության շենքը։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն:
Մեկ այլ աղբյուր AFP գործակալությանը հայտնել է, որ թիրախ դարձած շենքում տեղակայված է Իրաքի անվտանգության գործակալությունը, որը համագործակցում է Իրաքում գտնվող ամերիկացի խորհրդականների հետ։
Այդ գործողությունները նկարահանող մեկ այլ ԱԹՍ էլ բախվել է իրաքյան էլիտայի և օտարերկրյա դիվանագետների շրջանում հայտնի մի մասնավոր մարզական ակումբի:


