ԱԹՍ-ն թիրախավորել է Աբու Դաբիից դեպի Մեսայիդ նավահանգիստ ուղևորվող առևտրային բեռնանավը: Այս մասին հայտնել են Կատարի Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ հարձակման հետևանքով փոքր հրդեհ է բռնկվել նավի տախտակամածին, տուժածների մասին տեղեկություններ չկան:

Կատարի ՊՆ-ի տեղեկություններով՝ հրդեհը վերահսկողության տակ առնելուց հետո նավը շարունակել է իր ուղևորությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցի շրջափակման հետևանքով պահպանվող լարվածության և Իրանի դեմ ամերիկաիսրայելական պատերազմի ֆոնին: