կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը եւս մեկ Գազա դառնա. ՄԱԿ գլխավոր քարտուղար

Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Լիբանանը եւս մեկ Գազա դառնա. ՄԱԿ գլխավոր քարտուղար

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ուրբաթ հայտնել է, որ խորապես անհանգստացած է Իսրայելի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջեւ լարվածության խորացմամբ, տեղեկացրել է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ խաղաղապահներն աշխատում են, որպեսզի հանդարտեցնեն իրավիճակը եւ կանխեն վրիպումները։

«Մի չմտածված քայլ, մի վրիպում կարող է հանգեցնել աղետի, որը դուրս կգա սահմանից եւ, անկեղծ ասած, երեւակայության սահմանից,- ասել է նա լրագրողներին։- Եկեք անկեղծ խոսենք. տարածաշրջանի եւ ողջ աշխարհի ժողովուրդները չեն կարող թույլ տալ, որ Լիբանանը դառնա եւս մեկ Գազա»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: