շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 255 միլիոն մարդ է վարակվել․ մահերի թիվը գերազանցում է 5 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 255 միլիոն մարդ է վարակվել․ մահերի թիվը գերազանցում է 5 միլիոնը

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 18-ի առավոտվա դրությամբ կազմել է 255 միլիոն 19 հազար 346: Այս մասին վկայում են Ջոնս Հոփքինսի անվան ամերիկյան համալսարանի տվյալները: Վարակման հետևանքով մահացածների թիվը հասել է 5 միլիոն 124 հազար 64 մարդու:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Միացյալ Նահանգները, որտեղ   հայտնաբերվել է 44 միլիոն 420 հազար 114 վարակակիր։ Մահացածների թիվը երկրում հասել է 767 հազար 433-ի: Վարակակիրների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը․ հիվանդների թիվը 34 միլիոն 478 հազար 517 է։ Հիվանդության հետևանքով մահացածել է  464 հազար 623 մարդ:

Աշխարհում վարակակիրների թվով երրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 977 հազար 661 հիվանդացած, նրանցից մահացել է 611 հազար 851 մարդ:  

  • Կիսվել: