երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշով Հայաստանը 102-րդ տեղում է

Աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշով Հայաստանը 102-րդ տեղում է

Ամերիկյան Global Firepower կազմակերպությունը հրապարակել է 2024 թվականի դրությամբ աշխարհի երկրների ռազմական հզորության վարկանիշը։

Ըստ կազմակերպության պաշտոնական էջի՝ վարկանիշի առաջին եռյակը զբաղեցրել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը։

Թոփ 5-ում ներառվել են նաև Հնդկաստանը և Հարավային Կորեան։ Նրանց հաջորդում են Մեծ Բրիտանիան, Ճապոնիան և Թուրքիան։

Հայաստանը վարկանիշում 102-րդն է, Ադրբեջանը՝ 59-րդը, Իրանը 14-րդը, Իսրայելը՝ 17-րդը։

Ռազմական հզորության վարկանիշը հաշվարկվում է ավելի քան 60 կատեգորիաների հիման վրա, որոնք ազդում են յուրաքանչյուր երկրի պաշտպանունակության և կրակային հզորության վրա։



 

 

  • Կիսվել: