շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Արտասահմանցի թեկնածուների մասնակցութունն արգելող հոդվածը ճիշտ է. թուրքական կազմակերպությունը՝ պատրիարքական ընտրությունների մասին

Արտասահմանցի թեկնածուների մասնակցութունն արգելող հոդվածը ճիշտ է. թուրքական կազմակերպությունը՝ պատրիարքական ընտրությունների մասին

Թուրքական «Ասիմդեր» կազմակերպության (Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն) ղեկավար Գյոքսել Գյուբեյը հայտարարել է, որ Թուրքիայի կառավարությունը ճիշտ է վարվել՝ Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների հետ կապված կանոնագրում արտոնելով թեկնածու առաջադրվել միայն Պոլսի Աթոռի եպիսկոպոսներին, գրում է Մարմարան:

Հակառակ դեպքում, ըստ Գյուբեյի, արտասահմանից հնարավոր թեկնածուները կարող են իրենց համապատասխան երկրների համար ծառայել որպես գաղտնի գործակալ՝ վնաս պատճառելով Թուրքիային:

Գյուբեյի խոսքով՝ ուշագրավ է, որ մի խումբ հայեր դատական հայց են ներկայացրել՝ այդ արգելքը վերացնելու նպատակով:  

  • Կիսվել: