Արգենտինայում ջրհեղեղի հետևանքով 6 մարդ է զոհվել
Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի հարավում ջրհեղեղի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, ավելի քան 1000 մարդ տարհանվել է։ Այս մասին հայտարարել է Բաիա Բլանկա քաղաքի քաղաքապետ Ֆեդերիկո Սուսբիելեսը։
«Առայժմ Բաիա Բլանկայում տարհանվել է 375 մարդ, գեներալ Դանիել Սերիի (խմբ.արվարձանում)՝ ավելի քան 800 մարդ։ Զոհերի թիվը հասել է վեցի, և հնարավոր է, որ ավելի շատ լինեն՝ հաշվի առնելով տեղի ունեցածի մասշտաբները»,- գրել է նա X-ի միկրոբլոգում:
Ըստ քաղաքապետի՝ տուժած բնակավայրերում տեղումների քանակը կազմել է 300 մմ: Նահանգային և դաշնային ուժեր են բերվել՝ օգնելու հաղթահարել բնական աղետի հետևանքները: