հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Արգելվել է Ճապոնիայի արտգործնախարարի մուտքը Ռուսաստան

Արգելվել է Ճապոնիայի արտգործնախարարի մուտքը Ռուսաստան

Մոսկվան արգելել է Ճապոնիայի արտգործնախարարի մուտքը Ռուսաստան: Այս մասին հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից։

«Մեր երկրի դեմ պաշտոնական Տոկիոյի, այսպես կոչված շարունակվող պատժամիջոցներին ի պատասխան՝ հատուկ ռազմական գործողության առնչությամբ, որոշում է ընդունվել ընդմիշտ արգելել Ճապոնիայի հետևյալ քաղաքացիներին մուտքը Ռուսաստանի Դաշնություն.

Տակեշի ԻՎԱՅԱ՝ արտգործնախարար;

Մասաշի ՆԱԿԱԳՈՄԵ՝ Ուկրաինայում Ճապոնիայի դեսպան;

Կունինորի ՄԱՑՈՒԴԱ՝ Ուկրաինայում Ճապոնիայի նախկին դեսպան (2021-2024 թվականներ);

Շյոհեյ ՀԱՐԱ՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ;

Հիդեկի ՄԱՑՈՒՆԱԳԱ՝ Ուկրաինայում JICA գրասենյակի ղեկավար;

Հիրոշի Իդե՝ IHI Corporation-ի նախագահ;

Շինսուկե ՄԻՆԱՄԻ՝ISUZU Motors Limited-ի նախագահ;

Սյունշուկե Տոյա՝ Prodrone Co-ի նախագահ;

Յոսույուկի Սանկայ՝ Cyberdyne-ի նախագահ»,-ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

  • Կիսվել: