Առևտրի համաշխարհային կազմակերպությունն իջեցրել է 2026 թվականին համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը
Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կտրուկ իջեցրել է 2026 թվականին համաշխարհային ապրանքային առևտրի աճի իր կանխատեսումը մինչև 0,5%՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի հետաձգված ազդեցությանը, օգոստոսին աճի գնահատականը կազմել է 1,8%։
«Հաջորդ տարվա հեռանկարն ավելի մռայլ է... Ես շատ մտահոգված եմ», - լրագրողներին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան։
Միևնույն ժամանակ, 2025 թվականի համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը 0,9%-ից բարձրացվել է, հասցվելով մինչև 2,4%-ի, ինչը պայմանավորված է ԱՄՆ ներմուծման աճով՝ մաքսատուրքերի բարձրացման և արհեստական բանականությանն առնչվող ապրանքների առևտրի աճի նախաշեմին, հայտնել է Агроэкспорт-ը: Ընդսմին, այդ ցուցանիշը դեռևս ցածր է 2024 թվականի համար կանխատեսվող համաշխարհային առևտրի 2,8% աճից։


