երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Արևմուտքը փորձում է ՌԴ-ին, Չինաստանին և Իրանին դուրս թողնել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործընթացից. Լավրով

Արևմուտքը փորձում է ՌԴ-ին, Չինաստանին և Իրանին դուրս թողնել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործընթացից. Լավրով

Արևմուտքը փորձում է նվազեցնել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի դերը և նրանց դուրս թողնել Սիրիայում իրավիճակի կարգավորման գործընթացից: Այս մասին «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան խորհրդաժողովում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նրա խոսքով՝ այժմ Սիրիան բախվում է շատ խնդիրների, այդ թվում՝ երկրի ներկայիս իշխանության՝ Ահմեդ աշ-Շարաայի գլխավորությամբ: Սիրիայում տարբեր ուժերի և խմբավորումների միջև, ըստ Լավրովի,  երկխոսությունն այնքան էլ հարթ չէ ընթանում:

«Պետք է շատ ակտիվ և կառուցողական ձևով նպաստել Սիրիայում ազգային երկխոսությանը՝ ոչ թե փորձելով աշխարհաքաղաքական միավորներ հավաքել, այլ մտածելով սիրիացի ժողովրդի ապագայի մասին: Դրա համար անհրաժեշտ է միավորել բոլոր արտաքին դերակատարների ջանքերը, որոնք այս կամ այն կերպ կարող են ազդել իրավիճակի վրա»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

 

  • Կիսվել: