կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Արևմուտքը փորձում է ԱՊՀ-ում պայմաններ ստեղծել «գունավոր հեղափոխությունների» համար. ՌԴ ԱԴԾ տնօրեն

Արևմուտքը փորձում է ԱՊՀ-ում պայմաններ ստեղծել «գունավոր հեղափոխությունների» համար. ՌԴ ԱԴԾ տնօրեն

Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը կարծում է, որ Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել։ Այս մասին նա ասել է Բիշքեկում՝ Համագործակցության անդամ երկրների անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Հետախուզության ղեկավարի խոսքով՝ արևմտյան կենտրոնները ձևավորում են «աքսորյալ կառավարություններ»՝ ԱՊՀ երկրներում իրադրության վատթարացման և զանգվածային անկարգությունների դեպքում իշխանությունը զավթելու համար։ Նա արեւմտյան խաղացողներին մեղադրել է ներքին ճգնաժամերի համար պայմաններ ստեղծելու մեջ։ Այդ նպատակով օգտագործվում են ազդեցության գործակալները, վերահսկվող ընդդիմադիր կուսակցություններն ու շարժումները, շահույթ չհետապնդող կազմակերպությունները և կեղծ անկախ լրատվամիջոցները։

Նաև, ըստ Բորտնիկովի, Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, Ռուսաստանի գործընկերների դեմ պատժամիջոցների քողի ներքո, ցանկանում են ԱՊՀ տարածքում առևտրի և ֆինանսական գործարքների նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատել, որպեսզի կարողանան խաթարել ցանկացած պետության տնտեսությունը։ ԱՊՀ երկրների վրա շարունակվում են ռազմաքաղաքական և տնտեսական ճնշումները և պաշտպանության ոլորտում համագործակցության տարբեր ձևաչափերի պարտադրումը։

Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար։

Այս համատեքստում նա դիտարկում է ԱՊՀ հարավային սահմանների մոտ զինյալների պատրաստման նոր ճամբարների առաջացումը։ Բորտնիկովը դա համարում է անգլո-սաքսոնների՝ Կենտրոնական Ասիայում ամեն կերպ հենվելու և տարածաշրջանի վրա ազդելու փորձերի հետևանք։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: