երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արեւմուտքի հետ աճող կապերն օգնում են Կենտրոնական Ասիայի երկրներին պաշտպանել իրենց անկախությունը. Ղազախստան

Արեւմուտքի հետ աճող կապերն օգնում են Կենտրոնական Ասիայի երկրներին պաշտպանել իրենց անկախությունը. Ղազախստան

Արեւմուտքի հետ աճող կապերն օգնում են Կենտրոնական Ասիայի երկրներին պաշտպանել իրենց անկախությունը տարածաշրջանում, որտեղ միշտ գերիշխել են Ռուսաստանը եւ Չինաստանը, POLITICO-ի հարցազրույցում հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի փոխնախարար Ռոման Վասիլենկոն։

«Այն փաստը, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն եւ Արեւմուտքն ընդհանուր առմամբ այժմ ընդունել են Ղազախստանի եւ եւ Կենտրոնական Ասիայի մյուս երկրների կարեւորությունը եւ այժմ մասնակցում են  շատ ավելի ամուր հարաբերությունների... օգնում է ամրապնդել Կենտրոնական Ասիայի երկրների, ինչպիսին է Ղազախստանը, ազդեցությունն աշխարհի մյուս բոլոր գործընկերների հետ հարաբերություններում»,- ասել է Ռոման Վասիլենկոն։

Նա միաժամանակ ավելացրել է, որ «մենք շարունակում ենք հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի, Չինաստանի հետ»։

Երեքշաբթի  Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն հավանություն է տվել զեկույցին, որը միությանը կոչ է անում ակտիվացնել փոխգործակցությունը Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի հետ՝ հաշվի առնելով Ռուսաստանի  ազդեցության թուլացումը Կենտրոնական Ասիայում։ «Այժմ ԵՄ-ն հնարավորություն ունի ընդլայնել կապերը տարածաշրջանի հետ եւ ավելի  նկատելի դեր խաղալ»,- նշվել է կոմիտեի հայտարարությունում, որտեղ հավաստիացվում է, որ պլանը նաեւ կօգնի «դեր խաղալ Ռուսաստանի եւ Բելառուսի կողմից պատժամիջոցների շրջանցումը նվազագույնի հասցնելու գործում»՝ օգտագործելով այդ երկրները որպես միջնորդներ։

Բրյուսելի պատժամիջոցների գծով բանագնաց Դեւիդ Օ՛Սալիվանը այս շաբաթ գտնվում է Ղազախստանում, այն ջանքերի շրջանակում, որպեսզի արգելված ապրանքները չհայտնվեն Ռուսաստանում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: