ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արևմտյան քաղաքական գործիչները մեծ հակամարտություն են հրահրում Մերձավոր Արևելքում․ Լավրով

Արևմտյան քաղաքական գործիչները մեծ հակամարտություն են հրահրում Մերձավոր Արևելքում․ Լավրով

Արևմտյան քաղաքական գործիչները մեծ հակամարտություն են հրահրում Մերձավոր Արևելքում: Այս մասին, ելույթ ունենալով ՛՛Գիտելիքների հասարակության՛՛ մարաթոնում՝ ՛՛Ռուսաստան՛՛ միջազգային ցուցահանդես-ֆորումի շրջանակներում, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Այժմ մենք տեսնում ենք, որ անգլոսաքսերը բառացիորեն հրահրում են Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի՛՛:

Ըստ Լավրովի՝ նման բան կարելի է տեսնել Ուկրաինայում, և նման քաղաքականության արդյունքը նույնն է՝ պետականության կորուստ կամ թուլացում։

՛՛Արևմուտքը սովոր է սեփական խնդիրները լուծել ուրիշների հաշվին, շահագործել ուրիշների ռեսուրսները և, հակառակ համաշխարհային գործընթացներին, հույս ունի կառավարել աշխարհը՝ խառնվելով պետությունների ներքին գործերին՛՛,-ամփոփել է Լավրովը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: