շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արևմտյան մեդիա հսկաները համերաշխ են ահաբեկիչների հետ. Զախարովա

Արևմտյան մեդիա հսկաները համերաշխ են ահաբեկիչների հետ. Զախարովա

Արևմտյան մեդիա հսկաները համերաշխ են ահաբեկիչների հետ՝ հրաժարվելով «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ջնջել ռուսների հասցեին անմարդկային մեկնաբանությունները, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինական սոցիալական ցանցերում ցինիկ, անմարդկային, չարամիտ մեկնաբանություններ են հայտնվել։ Հարց ամերիկյան համացանցային հսկաներին և հարթակներին. Մինչ այժմ չեք որոշել ջնջե՞լ ռուսներին սպանելու կոչեր անող մարդատյաց գրառումները, դեռ կարծում եք, որ դա նորմա՞լ է: Ստացվում է, որ դուք համերաշխ եք այն ահաբեկիչների հետ, որոնք սպանում են խաղաղ բնակիչներին (համերգային) դահլիճում»,- նշել է Զախարովան՝ դիմելով համապատասխան մեդիա հսկաներին։

Բոլոր նրանց տեսակետները, ովքեր հնարավոր են համարում ռուսների և ռուսալեզու մարդկանց սպանությունն արդարացնելը, նա անվանել է «մարդակերներին բնորոշ բավարարվածություն»։

«Սա շատ վտանգավոր է, հատկապես, եթե հիշենք բոլոր բազմաթիվ արյունալի հանցագործությունները, որոնք ժամանակակից բանդերականները կատարել են Դոնբասի և Ռուսաստանի այլ շրջանների խաղաղ բնակչության դեմ», - ասել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: