կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արևմտյան երկրների հետ գլոբալ պատերազմի դեպքում մենք կկիրառենք մեր ողջ զինանոցը Կիևում, Բեռլինում, Լոնդոնում, Վաշինգտոնում. Մեդվեդև

Արևմտյան երկրների հետ գլոբալ պատերազմի դեպքում մենք կկիրառենք մեր ողջ զինանոցը Կիևում, Բեռլինում, Լոնդոնում, Վաշինգտոնում. Մեդվեդև

Ռուսաստանի փլուզումը շատ ավելի սարսափելի հետևանքներ կունենա, քան սովորական, նույնիսկ ամենաերկարատև պատերազմի արդյունքները։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԽ քարտուղար Դմիտրի Մեդվեդևը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանը 1991 թվականի սահմաններին վերադարձնելու փորձերը միայն մեկ բանի կհանգեցնեն․ Արևմտյան երկրների հետ գլոբալ պատերազմի դեպքում մենք կկիրառենք մեր ողջ զինանոցը Կիևում, Բեռլինում, Լոնդոնում, Վաշինգտոնում:

Արդյոք մենք դրա համար բավարար ոգի կունենա՞նք, եթե վտանգի տակ դրվի հազարամյա երկրի, մեր մեծ հայրենիքի ոչնչացումը, և դարերի ընթացքում Ռուսաստանի ժողովրդի կատարած զոհողությունները ապարդյուն լինեն. պատասխանն ակնհայտ է։

Այնպես որ՝ ավելի լավ է ամեն ինչ վերադարձնեն, քանի դեռ ուշ չէ, կամ էլ մենք կվերադարձնենք՝ թշնամու համար առավելագույն կորուստներով, ինչպես Ավդեևկայի դեպքում էր: Մեր զինվորները հերոսներ են»:

  • Կիսվել: