չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Այսօր Արեգակի վրա հզորության նախավերջին դասի բռնկում է տեղի ունեցել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից:

«Ապրիլի 1-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:46-ին, 16 րոպե տևողությամբ M5.6 բռնկում է գրանցվել արևաբծերի 4046 (N02E29) խմբի ռենտգենյան տիրույթում»,- հայտնում են ինստիտուտից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիտնականներն արեգակնային ակտիվության համակարգային աճ են տեսնում, պայթյունների ամենահզոր շարքը գրանցվել է արևաբծերի թիվ 4048 խմբում:

Արեգակնային բռնկումները ռենտգենյան ճառագայթման հզորությունից կախված բաժանվում են հինգ դասի՝ A, B, C, M և X:
Նվազագույն A0.0 դասը համապատասխանում է մեկ քառակուսի մետրի վրա 10 նանովատ ճառագայթմանը: Յուրաքանչյուր հաջորդ դասը նշանակում է հզորության տասնապատիկ աճ: Նման բռնկումները հաճախ ուղեկցվում են արևային պլազմայի արտանետումներով, որոնք Երկիր հասնելու դեպքում կարող են մագնիսական փոթորիկներ առաջացնել:

  • Կիսվել: