երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արդբեջանի մայրաքաղաքում դարձյալ խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Արդբեջանի մայրաքաղաքում դարձյալ խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Արդբեջանի մայրաքաղաք Բաքվում դարձյալ խոշոր հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հրդեհ է բռնկվել Բաքվի Բինագադի թաղամասում գտնվող առևտրի կենտրոններից մեկում։

Ըստ ՆԳՆ մամուլի ծառայության՝ դեպքի վայր են մեկնել ոստիկանության աշխատակիցներ ու փրկարարներ, որոնք իրականացրել են շենքում գտնվողների տարհանումը։

Նշվում է, որ հրդեհի հետևանքով մեկ ոստիկան է տուժել։

Փրկարարներին հաջողվել է կարճ ժամանակում տեղայնացնել հրդեհն ու որոշ ժամանակ անց մարել այն։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհ է բռնկվել Բաքվի շինանյութերի շուկայում. կա մեկ զոհ:

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: