ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախի դեմ սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ Ադրբեջանում զոհվել է 192 զինծառայող

Արցախի դեմ սանձազերծած վերջին ագրեսիայի ժամանակ Ադրբեջանում զոհվել է 192 զինծառայող

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ռազմական ագրեսիա իրականացնելու հետևանքով ունի 192 զոհ: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը։

Այս թվից 180-ը ՊՆ զինծառայողներ են, 12-ը՝ ՆԳՆ-ից, մեկը՝ քաղաքացիական անձ։ 11 անձի ինքնությունը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը՝ դատագենետիկական փորձաքննություններից հետո։

Բացի այդ, վիրավորվել է 511 զինվորական և 1 քաղաքացիական անձ։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շփման գծի ողջ երկայնքով ռազմական ագրեսիա է սկսել Արցախում՝ դա անվանելով «տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ»՝ իբրև թե «սահմանադրական կարգը վերականգնելու» համար։ Մեկ օր անց ռուս խաղաղապահների միջնորդությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել հրադադարի մասին, հրադադարի պայմանների թվում նախանշվել է, մասնավորապես, Պաշտպանության բանակի զինաթափումը և ծանր տեխնիկայի դուրսբերումն Արցախից։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում՝ Ստեփանակերտից 100 կիլոմետր հյուսիս-արևելք, տեղի է ունեցել Արցախի ներկայացուցիչների հանդիպումը Ադրբեջանի պատվիրակության հետ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: