երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առանց ինքնիշխան ուժեղ Ռուսաստանի Դաշնության չի կարող լինել կայուն աշխարհակարգ. Պուտին

Առանց ինքնիշխան ուժեղ Ռուսաստանի Դաշնության չի կարող լինել կայուն աշխարհակարգ. Պուտին

Հենց Ռուսաստանն է փակել նրանց ճանապարհը, ովքեր հավակնում են համաշխարհային տիրապետության, երկիրը պայքարում է ամբողջ աշխարհի ազատության համար: Այս մասին Համաշխարհային ռուսական ժողովրդական ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:  

՛՛Հենց մեր երկիրն է, ռուսական աշխարհը, ինչպես բազմիցս եղել է պատմության մեջ, փակել նրանց ճանապարհը, ովքեր այսօր հավակնում են համաշխարհային տիրապետության, իրենց բացառիկության։ Մենք այժմ պայքարում ենք ոչ միայն Ռուսաստանի, այլև ամբողջ աշխարհի ազատության համար՛՛,-ասել է նա

՛՛Առանց ինքնիշխան ուժեղ Ռուսաստանի Դաշնության չի կարող լինել կայուն աշխարհակարգ՛՛,-հավելել է ՌԴ նախագահը ր ընդգծել, որ երկիրը հասկանում է, թե ինչ սպառնալիքի է դիմակայում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: