ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Առաջին հերթին կհանդիպեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ. Էրդողանը մեկնում է Բաքու

Առաջին հերթին կհանդիպեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ. Էրդողանը մեկնում է Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մեկնում է Ադրբեջան: Ինչպես տեղեկացնում է haqqin.az-ը, Էրդողանը Բաքվում կմասնակցի թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ գագաթաժողովին: Նա երկկողմ հանդիպումներ կանցկացնի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հետ:

Նշենք, որ մեկնելուց առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Բաքու ժամանելուն պես կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո կմասնակցի գագաթաժողովին: «Առաջին հերթին կհանդիպեմ իմ եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը:  

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: