ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Առաջիկա ժամերին ԱՄՆ-ն և Իրանը կարող են հայտարարել խաղաղության համաձայնագրի նախագծի մասին. աղբյուր

Առաջիկա ժամերին ԱՄՆ-ն և Իրանը կարող են հայտարարել խաղաղության համաձայնագրի նախագծի մասին. աղբյուր

Առաջիկա ժամերին ԱՄՆ-ն և Իրանը կարող են հայտարարել խաղաղության համաձայնագրի նախագծի մասին։ Այս մասին հայտնել է Al Arabiya-ն:

Ըստ աղբյուրի՝ Իրանական կողմից Ղալիբաֆը, իսկ ամերիկյան կողմից՝ Վենսը, Քուշները և Ուիթքոֆը համաձայնության են եկել հիմնական հարցերի շուրջ։

Միևնույն բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել նաև The Washington Times-ը՝ հստակեցնելով, որ համաձայնագրի մասին կհայտարարվի առաջիկա 24 ժամվա ընթացքում:

Այս տեղեկության հրապարակումից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրանի համաձայնագրի հետ կապված, տեղեկացրել է The Times Of Israel-ը՝ նշելով, որ Իսրայելում ՛՛պայմանները համարվում են շատ վատ, իսկ համաձայնագիրը՝ մեծ խնդիր Իսրայելի համար՛՛:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է:

՛՛Այսօր հանդիպելու եմ իմ բանակցային թիմի հետ՝ Իրանի նոր առաջարկը քննարկելու համար՛՛,-նշել էր նա:

Axios-ին տված հարցազրույցում Թրամփը նաև ասել է, որ մայիսի 24-ին որոշում կկայացնի Իրանի հետ պատերազմի հնարավոր վերսկսման վերաբերյալ։

  • Կիսվել: