Արաղչին վստահեցրել է, որ Բեյրութի շահերը կլինեն ցանկացած խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը. Լիբանանի խորհրդարանի նախագահ
Իրանը երաշխավորում է Լիբանանի ներգրավումը ցանկացած հրադադարի համաձայնագրում, գրում է իրանական IRNA-ն։
Նշվում է, որ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին հայտարարել է Թեհրանից ստացված կարևոր դիվանագիտական երաշխիքների մասին:
Նրա խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պաշտոնական շփումների ժամանակ լիբանանյան կողմին վստահեցրել է, որ Բեյրութի շահերը կլինեն ցանկացած խաղաղության համաձայնագրի անբաժանելի մասը:
Նաբիհ Բերին ընդգծել է նաև Իրանի վճռական դիրքորոշումը միջազգային ասպարեզում Լիբանանի ինքնիշխանությունը պաշտպանելու հարցում:


