հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Արաղչին ու Կալասը քննարկել են Իրանի տարածքների վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումների հետևանքները

Արաղչին ու Կալասը քննարկել են Իրանի տարածքների վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումների հետևանքները

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

Կողմերը քննարկել են Իրանի տարածքների վրա ԱՄՆ-ի վերջին հարձակումների հետևանքները։

Արաղչին խստորեն դատապարտել է Վաշինգտոնի գործողությունները՝ որակելով դրանք որպես ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

Նա ընդգծել է, որ ամերիկյան հարձակումները փաստացի չեզոքացրել են հրադադարի ռեժիմը, և նախազգուշացրել է, որ դրանցից բխող վտանգավոր հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները։

 

  • Կիսվել: