շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները

Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները: Իրանական կողմի տվյալով՝ քննարկվել են շաբաթ Օմանում Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցած բանակցությունները:

Ավելի վաղ դրանք քննարկել էին նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի գլխավոր դիվանագետները: Պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը նշել է, որ կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության և ՆԱՏՕ-ի ամրապնդման կարևորությունը: 

Ըստ թուրքական կողմի՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակին և Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամին: Անդրադարձ է եղել Ուկրաինայում հրադադարի հաստատման ուղղությամբ գործադրվող ջանքերին:

  • Կիսվել: