երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Իրանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, զարգացումները Սիրիայում

Արաղչին ու Ֆիդանը քննարկել են Իրանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, զարգացումները Սիրիայում

Իրանի ու Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Սիրիայի զարգացումներին առնչվող հարցեր:

Աբբաս Արաղչին ընդգծել է Իրանի հանձնառությունը՝ աջակցելու Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Նա կարևորել է ներքին հակամարտությունների կանխարգելումը և ներառական կառավարության ստեղծումը, որը պետք է ներկայացնի երկրի բոլոր քաղաքական, էթնիկ և կրոնական խմբերը:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները՝ կարևորելով տարածաշրջանային հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ ջանքերը:

  • Կիսվել: