չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Արաղչին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխնախագահի հետ

Արաղչին Պեկինում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխնախագահի հետ

Չինաստանի փոխնախագահ Դին Սյուեսյանը Պեկինում հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Նա ընդգծել է երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը և տարբեր ոլորտներում համագործակցության լավ արդյունքները։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

«Չինաստանը պատրաստ է աշխատել իրանական կողմի հետ՝  կենսագործելու այն կարևոր համաձայնությունները, որոնք ձեռք են բերել երկու երկրների ղեկավարները, խորացնելու բարձր մակարդակի շփումները և ամրապնդելու քաղաքական փոխվստահությունը», - ասել է Չինաստանի փոխնախագահը։

«Երկու երկրները նաև պետք է ընդլայնեն գործնական համագործակցությունը, ուժեղացնեն համակարգումը միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ՝ նպաստելու Չինաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կայուն և երկարաժամկետ զարգացմանն՝ ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների», - հավելել է նա։

Ինչպես հաղորդում է Xinhua-ն, Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է Իրանի և Չինաստանի միջև հաստատուն բարեկամությունը, ինչպես նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ խորացնելու փոխշահավետ համագործակցությունը, ընդլայնելու բազմակողմ համակարգումը և պաշտպանելու ընդհանուր շահերը:

 

  • Կիսվել: