Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմական գործողության վրա ծախսել է 100 մլրդ դոլար
Իրանի դեմ ԱՄՆ ռազմական արշավի արժեքը կազմել է 100 մլրդ դոլար՝ չորս անգամ ավելի, քան հայտնել էին Պենտագոնի պաշտոնյաները, ուրբաթ հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։
«Պենտագոնը ստում է։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի արկածախնդրությունը մինչ այժմ Ամերիկային արժեցել է 100 մլրդ դոլարի ուղիղ ծախսեր՝ չորս անգամ ավելի, քան հայտարարվել էր»,- գրել է նա X սոցցանցում։
«Հարկատուների համար անուղղակի ծախսերը շատ ավելի բարձր են։ Ամերիկյան յուրաքանչյուր տնային տնտեսության համար ամսական հաշիվը 500 դոլար է, և այն արագ աճում է»,- հավելել է նախարարը։
Չորեքշաբթի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովում կայացած լսումների ընթացքում Պենտագոնի ներկայացուցիչները «Էպիկական զայրույթ» գործողության արժեքը գնահատել են մոտ 25 մլրդ դոլար։ Սակայն CBS News-ի աղբյուրները նշել են, որ դրա մեջ ներառված են բացառապես զինամթերքի ծախսերը։
CNN-ի և CBS News-ի աղբյուրների տվյալներով՝ այս պահին ռազմական գործողության գինը մոտենում է 50 մլրդ դոլարի. այդ գումարը ներառում է ոչ միայն ծախսված զինամթերքի արժեքը, այլև հաշվի է առնում վնասված կամ ոչնչացված ռազմական տեխնիկայի և տարբեր օբյեկտների վնասները։


