Արաղչին և Հարավային Կորեայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակը
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում ընդունել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Չոն Բյոն Հային, ում հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը։ Այս մասին հայտնել են ԿՀ արտաքին գործերի նախարարությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 22-ին. կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը։
«Մասնավորապես, հատուկ ներկայացուցիչը մատնանշել է Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովման անհրաժեշտությունը», - տեղեկացրել են Սեուլից։
Կորեայի Հանրապետությունը խնդրել է Թեհրանին հետաքրքրություն ցուցաբերել Իրանում բնակվող ԿՀ 40 քաղաքացիների, ինչպես նաև Պարսից ծոցում մնացած 26 նավերի անվտանգության ապահովման հարցում։
ԿՀ ԱԳՆ-ն նշում է, որ հատուկ ներկայացուցիչ Չոն Բյոն Հան Իրանում է գտնվում ապրիլի 11-ից և արդեն հանդիպել է մի շարք պաշտոնյաների հետ։
Ավելի վաղ Կորեայի Հանրապետությունը նավթի շուրջ 70%-ը ներկրում էր Պարսից ծոցի երկրներից, ընդ որում՝ այդ մատակարարումների գրեթե ամբողջ ծավալն անցնում էր Հորմուզի նեղուցով։


