ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Արաղչին չի բացառել ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը վերադառնալու հնարավորությունը

Արաղչին չի բացառել ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը վերադառնալու հնարավորությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ դիվանագիտությունը ճիշտ ուղի վերադարձնելն «անհնար չէ»։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում Կատարի իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո։

«Դիվանագիտությունն անհրաժեշտ հուն վերադարձնելն անհնար չէ։ Ամեն բան կախված է ԱՄՆ-ի կողմից մեկ պարզ փաստի ըմբռնումից՝ ճնշումը չի աշխատում», - գրել է Արաղչին X։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պետք է «վստահություն կառուցի, հարգալից խոսի, ճանաչի մեր իրավունքներն ու կատարի իր պարտավորությունները»։

Արաղչին նաև նշել է, որ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմեդ բեն Աբդել Ռահման ալ Թանիի հետ հանդիպումը «ստեղծագործական» է եղել։

 

  • Կիսվել: