շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում

Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները խորհրդակցություն կանցկացնեն Ռիադում

Արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարները մարտի 18-ին կհանդիպեն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում՝ քննարկելու համար տարածաշրջանում ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Մարտի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կկայանան արաբական և իսլամական երկրների արտգործնախարարների բանակցություններ: Կողմերը նախատեսում են քննարկել իրենց գործողությունների համակարգման հարցը Մերձավոր Արևելքում անվտանգության ապահովման նպատակով», - ասվում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: