երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՊԼ եւ ԻՀԿ երկրների արտգործնախարարները ժամանել են Մոսկվա՝ Գազայում իրավիճակը քննարկելու համար

ԱՊԼ եւ ԻՀԿ երկրների արտգործնախարարները ժամանել են Մոսկվա՝ Գազայում իրավիճակը քննարկելու համար

Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի եւ Պաղեստինի արտաքին գործերի նախարարներ Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը, Այման Հուսեյն Աբդալա աս-Սաֆադին, Սամեհ Շուքրին, Ռեթնո Մարսուդին, ինչպես նաեւ Իսլամական համագործակցություն կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Բրահիմ Թահան ժամանել են Մոսկվա, որպեսզի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկեն Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը։

«Ժամանել են, շուտով կսկսվի հանդիպումը»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նա հաստատել է հանդիպման մասնակիցների կազմը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: