կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 22-ին Աշխաբադում

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա մայիսի 22-ին Աշխաբադում

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հանձնարարել է պատշաճ մակարդակով կազմակերպել մայիսի 22-ին Աշխաբադում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է «Նեյտրալնի Թուրքմենիստան» թերթում։

«Թուրքմենստանի նախագահի աշխատակազմի գործերի կառավարչությանը և Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեի հետ համատեղ բարձր մակարդակով և կազմակերպված ձևով իրականացնել 2026 թվականի մայիսի 22-ին Աշխաբադ քաղաքում կայանալիք ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը»,- նշված է փաստաթղթում։

  • Կիսվել: