ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
ԱՊՀ երկրները սահմանել են «Աշխատանքային փառքի քաղաք 1941-1945 թթ» պատվավոր կոչումը. Լավրով

ԱՊՀ երկրները սահմանել են «Աշխատանքային փառքի քաղաք 1941-1945 թթ» պատվավոր կոչումը. Լավրով

ԱՊՀ երկրները պայմանավորվել են սահմանել «Աշխատանքային փառքի քաղաք» պատվավոր կոչումը։ Այս մասին Ալմաթիում ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
 
«Մեծ հաղթանակի հոբելյանի կապակցությամբ որոշել ենք ԱՊՀ-ում նոր կոչում սահմանել՝ «Աշխատանքային փառքի քաղաք 1941-1945 թթ», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով` այժմ համաձայնեցվում է քաղաքների կոնկրետ ցանկը։ Այն շուտով կհրապարակվի։
Նշենք, որ կոչումը շնորհվելու է քաղաքին, որի բնակիչները մեծ ներդրում են ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի գործում՝ ապահովելով քաղաքի տարածքում տեղակայված ձեռնարկություններում ռազմական և քաղաքացիական արտադրանքի անխափան արտադրությունը, ցուցաբերելով մասայական աշխատանքային հերոսություն և անձնվիրություն։
 
Կոչման շնորհման համար հիմք կհանդիսանան 1941-1945 թվականներին քաղաքի բնակիչների աշխատանքային հերոսության վերաբերյալ փաստաթղթերով հաստատված փաստերը, ձեռնարկություններին Խորհրդային Միության պետական ​​պարգևների շնորհումը կամ ԽՍՀՄ պաշտպանության պետական ​​կոմիտեի փոխանցիկ կարմիր դրոշների հանձնումը, ձեռնարկությունների աշխատակիցներին Խորհրդային Միության պետական ​​պարգևների շնորհումը աշխատանքային արժանիքների համար:

  • Կիսվել: