Անվտանգության երաշխիքների դիմաց Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա. Թրամփի խորհրդական
Վաշինգտոնը պնդում է, որ անվտանգության երաշխիքների դիմաց Ուկրաինան պետք է տարածքային զիջումների գնա։ Այս մասին CNN-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Նրա խոսքով՝ այս հակամարտությանը «պետք է վերջ դրվի, և դա Ուկրաինայից կպահանջի տարածքային զիջումներ», իսկ այդ զիջումների դիմաց Ռուսաստանը պետք է Ուկրաինային տրամադրի անվտանգության երաշխիքներ, սակայն այս գործընթացում առաջատար դերը պետք է պատկանի ԱՄՆ եվրոպացի դաշնակիցներին։
Ուոլցը հավելել է, որ ինչպիսին էլ լինեն հանգամանքները, իրեց քաղաքականությունը ՛՛կառուցողական մնալն է՛՛: