շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Անկարգությունների մասնակիցները պատրաստվել են արտերկրում. նրանք մարդկանց են գլխատել ու այրել. Իրանի նախագահ

Անկարգությունների մասնակիցները պատրաստվել են արտերկրում. նրանք մարդկանց են գլխատել ու այրել. Իրանի նախագահ

Բողոքի ակցիան համարելով ժողովրդի օրինական իրավունքը՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցիներին կոչ է արել չտրվել ԱՄՆ-ի և Իսրայելի ուսուցանած խռովարարների հորդորներին, որոնք նպատակ ունեն անկարգություններ հրահրել երկրում, հայտնում է Tasnim-ը:

Կիրակնօրյա հեռուստահարցազրույցի ժամանակ Փեզեշքիանն ընդգծել է իր վարչակազմի վճռականությունը՝ լուծելու կենսապահովման ոլորտում մարդկանց առջև ծառացած խնդիրները:

Նա ասել է, որ վարչակազմը լի է վճռականությամբ՝ բոլոր իրանցիների նկատմամբ արդարացի մոտեցում ցուցաբերելու և սուբսիդիաների հավասարաչափ բաշխումն ապահովելու հարցում՝ անկախ նրանց սեռից, ռասայից կամ էթնիկ պատկանելությունից:

Ըստ Իրանի նախագահի, նախարարների կաբինետը լսել է գործարարների և շուկայի մասնակիցների բողոքները նրանց ակցիաներից հետո՝ հավելելով, որ ցուցարարներին խնդրել են ներկա գտնվել վարչակազմի նիստերին և հայտնել իրենց մտահոգությունները:

«Մենք որոշել ենք լուծել նրանց խնդիրները բոլոր հնարավոր միջոցներով... Հենց այդ պատճառով մենք ամեն օր նրանց հետ բանակցություններ ենք վարում: Մարդկանց բողոքի ակցիաները համարում ենք օրինական»,- հայտարարել է Իրանի նախագահը՝ ընդգծելով, որ իր վարչակազմը պարտավոր է խոսել մարդկանց հետ: «Մենք երբեք անուշադրության չէինք մատնի նրանց, ովքեր օրինական մտահոգություն են հայտնում»:

Բողոքի ակցիաները համարելով մարդկանց իրավունքը՝ Փեզեշքիանը նախազգուշացրել է, որ զանգվածային անկարգությունները, հարձակումները հանրային սեփականության վրա, մզկիթների հրդեհումը և Ղուրանի այրումը ԱՄՆ-ի և Իսրայելի վարչակարգերի նախապատրաստած դավադրությունների մասն են, որոնք, ըստ նրա, աշխարհում սարսափելի հանցագործություններ են կատարել:

Փեզեշքիանն ասել է, որ թշնամիները «մի շարք տարրեր են նախապատրաստել Իրանի ներսում և նրա սահմաններից դուրս և արտերկրից Իրան են ուղարկել մի շարք ահաբեկիչների՝ մզկիթներ ու շուկաների խանութներ հրդեհելու և մարդկանց սպանելու համար»:

Ըստ նրա, անկարգությունների մասնակիցները հրազենով մի քանի մարդու են սպանել, գլխատել են մի քանիսին և նույնիսկ այրել մարդկանց: Իհարկե, այս հանցագործները սովորական մարդիկ չեն և Իրանից չեն, ասել է երկրի նախագահը:

Մատնանշելով պառակտման, քաոսի և անկարգությունների միջոցով Իրանի վրա ճնշում գործադրելու թշնամիների ծրագրերը՝ նա ասել է, որ ատելություն հրահրող գործողությունները, ինչպիսին է Ղուրանի այրումը, բացարձակապես անընդունելի են իրանական քաղաքակրթության համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: