հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անկարայում հույս ունեն, որ Բաքուն կմասնակցի Թուրքիայում գազային հաբ ստեղծելու նախագծին

Անկարայում հույս ունեն, որ Բաքուն կմասնակցի Թուրքիայում գազային հաբ ստեղծելու նախագծին

Անկարան հույս ունի, որ Ադրբեջանը կմասնակցի Թուրքիայում դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարման կենտրոն ստեղծելու նախագծին։ Այս մասին հայտնել Է երկրի Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

"Կենտրոնի ստեղծման շնորհիվ մենք կդառնանք ոչ միայն բաշխման, այլև գազի վաճառքի կենտրոն։ Կան երկրներ, որոնք մեզ աջակցում են ինչպես գազի արտադրության, այնպես էլ՝ դրա վաճառքի հարցում։ Ադրբեջանի մասնակցությունը նախագծին՝ որպես մատակարարումների աղբյուր երկիր, մեզ կուրախացնի",-գործակալությունը մեջբերել է թուրք նախարարի խոսքերը։

Հոկտեմբերի 12-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Թուրքիայում գազային հանգույց ստեղծել, որպեսզի "Հյուսիսային հոսքով" տարանցման կորցրած ծավալը Սեւ ծովի տարածաշրջան ուղղվի: Ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ պայմանավորվել է իր ռուս գործընկերոջ հետ գազային հանգույցի հարցում, և Եվրոպան կարող է օգտագործել ռուսական գազը Թուրքիայի միջոցով։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: