Անկարայում 2 ամսում կեղծված ալկոհոլի զոհ է դարձել 105 մարդ
Անկարայում կեղծ ոգելից խմիչք օգտագործելուց հետո երկու ամսվա ընթացքում մահացությունների թիվը հասել է 105-ի։ Այս մասին հայտնել է քաղաքի դատախազությունը։
«Վերջին երկու ամսում Անկարայում կեղծ ոգելից խմիչք օգտագործելու հետեւանքով մահացածների թիվը հասել է 105-ի: Դատախազության հետաքննության շրջանակում ձերբակալվել է 43 մարդ, 50 կասկածյալ ազատ է արձակվել կալանքից եւ դրվել դատական հսկողության տակ»,- հաղորդել է վերահսկողական գերատեսչությունը։
Նրա տվյալներով՝ 29 մարդ, որոնք թունավորվել են կեղծված խմիչքից, բուժում են ստանում Անկարայի բուժհաստատություններում։ Ավելի վաղ տեղեկացվել էր 81 մահացու ելքի մասին։