Անկարան մերժել է Թուրքիայի առաջարկը՝ Ուկրաինա ուղարկել S-400 զենիթահրթիռային համակարգեր. Չավուշօղլու
Թուրքիան հրաժարվել է Ուկրաինա ուղարկել S-400 (C-400) զենիթահրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն Անկարային առաջարկել է իր հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղարկել Կիև, սակայն մերժում է ստացել։
՛՛Մեզ նույնիսկ առաջարկել են ուղարկել Ուկրաինա, մենք ՛՛ոչ՛՛ ենք ասել... Նման առաջարկներ եղել են՛՛,- ասել է Չավուշօղլուն: