երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անկարան կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման ջանքերը․ Էրդողան

Անկարան կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածի ճանաչման ջանքերը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը հայտարարել է, որ Անկարան կշարունակի Կիպրոսի հյուսիսային հատվածը միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի Հանրապետությունից առանձին պետություն ճանաչելու իր ջանքերը։ Թուրքիան այն օկուպացրել է 1974 թվականի իր ներխուժումից հետո,  հայտնում է Kathimerini-ն։

«Թուրքիան կշարունակի Կիպրոսի թուրք եղբայրների հավասար ինքնիշխանությունը և միջազգային իրավահավասար կարգավիճակը ճանաչելու իր ջանքերը»,- հայտարարել է Էրդողանը Անթալիայում Միջազգային դիվանագիտական ​​ֆորումում ունեցած ելույթի ժամանակ։

«Սա իրավունք է, որն ապահովել են կիպրոսցի թուրքերը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև նշել է, որ «վերջին իրադարձություններն ու փորձառությունը մեզ սովորեցրել են, որ դիվանագիտությունը մեր ունեցած  մեծագույն գործիքն է ճգնաժամերը խաղաղ ճանապարհով լուծելու համար»։

Կղզու հյուսիսում օկուպացված թուրքական կազմավորումը ճանաչել է միայն Անկարան։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: