շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը ՌԴ-ից նոր զինամթերք կգնի. Ալիև

Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը ՌԴ-ից նոր զինամթերք կգնի. Ալիև

Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուսական զինամթերք գնելու պատրաստակամության մասին, տեղեկացնում է ՌԻԱ նովոստի-ն:

ԱդրբեջանինախագահԻլհամԱլիևն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն շահագրգռված է ռուսական զինամթերքի մատակարարման նոր պայմանագրի կնքմամբ, իսկ պայմանագրի մանրամասները կքննարկվեն պաշտպանության նախարարների կողմից: Ըստ Ալիևի՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զենքի մատակարարման արդեն իրականացված պայմանագրերը գնահատվում են հինգ մլրդ դոլար:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան ասել է. «Ադրբեջանը սերտ ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցության մեջ է ՀԱՊԿ անդամ երկրների հետ: Հատուկ ուզում եմ նշել համագործակցությունը Ադրբեջանի և Ռուսաստանի միջև, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»:

Իլհամ Ալիևը, ըստ Աբդուլաևայի, հոկտեմբերի 30-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և նոյեմբերի 26-ին ՌԴ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է երկու երկրների ռազմական համագործակցության հարցը 2020 թ., որից հետո ասել է, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանը ՌԴ-ից նոր զինամթերք կգնի:

  • Կիսվել: