Անհնար կլինի առաջընթացի հասնել, քանի դեռ ԱՄՆ-ն չի սկսել հարգել իրանցի ժողովրդին․ Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում հիմնական խնդիրը միջնորդությունը չէ, այլ Վաշինգտոնի քաղաքականությունը։ Արաղչին այս մասին լրագրողներին ասել է Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանիի Թեհրան կատարած այցի ժամանակ։
«Ներկայումս մենք Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններում միջնորդի հետ կապված խնդիր չունենք։ Խնդիրը Ամերիկայի մոտեցման մեջ է։ Այս մոտեցումը անտրամաբանական է, չափազանց հավակնոտ և գերիշխող։ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռական պատասխան է տվել դրան», – հայտարարել է նախարարը։
Նրա խոսքով, մինչև Միացյալ Նահանգները չհասկանա, որ այլ տարբերակ չունի, քան հարգել Իրանի ժողովրդին և նրա ազգային շահերը, երկու երկրների միջև առաջընթացի հիմք չի լինի։
«Այս հարցի շուրջ որևէ հաղորդագրությունների փոխանակման կարիք չկա։ Բավական է, որ Միացյալ Նահանգները վերանայի իր քաղաքականությունը», – ընդգծել է Արաղչին։



