հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Անհնար է խոսել եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին՝ հաշվի չառնելով Ռուսաստանը. Հունգարիայի ԱԳՆ

Անհնար է խոսել եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին՝ հաշվի չառնելով Ռուսաստանը. Հունգարիայի ԱԳՆ

Անհնար է հաշվի չառնել Ռուսաստանի շահերը Եվրոպայում անվտանգության նոր երկարաժամկետ ճարտարապետությունը քննարկելիս: Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ դիվանագիտական կապուղիների արգելափակումը Արևմուտքի սխալն է: 

«Ես կարծում եմ, որ անհնար է խոսել եվրոպական անվտանգության ճարտարապետության մասին երկարաժամկետ խաղաղությամբ՝ հաշվի չառնելով Ռուսաստանը»,-ասել է Սիյարտոն։ 

  • Կիսվել: