շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Անհայտ ԱԹՍ է ներխուժել Լատվիայի օդային տարածք. Լատվիայի ԶՈւ

Անհայտ ԱԹՍ է ներխուժել Լատվիայի օդային տարածք. Լատվիայի ԶՈւ

Կիրակի առավոտյան անհայտ անօդաչու թռչող սարք է ներխուժել Լատվիայի օդային տարածք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով LSM պորտալին։

Պորտալի հրապարակման համաձայն՝ Լատվիայի Ազգային զինված ուժերը հայտնել են, որ կիրակի առավոտյան «օդային տարածքին սպառնացող վտանգ» է հայտարարվել Ռեզեկնեի, Կրասլավայի, Լուձայի, Ալուկսնեի և Բալվի երկրամասերում։

«Ազգային զինված ուժերում LSM-ին հաստատել են, որ առնվազն մեկ դրոն ներխուժել է, իսկ հետո լքել Լատվիայի օդային տարածքը»,- ասվում է պորտալի հաղորդագրության մեջ։

Ինչպես հավելում է LSM-ը, միջադեպի պատճառով օդ են բարձրացվել «ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության» ուժերի կործանիչները։

  • Կիսվել: