Անգլիայի հարավում գնացքների բախման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 89-ը` վիրավորվել
Անգլիայի հարավում գնացքներ են բախվել: Միջադեպը տեղի է ունեցել Բեդֆորդից ոչ հեռու։ Շարժվող գնացքը բախվել է անվտանգության համակարգի խափանման պատճառով գծերում մնացած գնացքին։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը ժամը 17։15-ի սահմաններում, Բեդֆորդ քաղաքից հարավ գտնվող երկաթուղային գծում։ Բախվել են East Midlands Railway ընկերության երկու գնացքներ, որոնք շարժվում էին նույն ուղղությամբ՝ դեպի Լոնդոնի Սենթ Փանկրաս կայարան։
Շտապօգնության ծառայության տվյալներով՝ զոհվել է մեկ մեքենավար։ Եվս 11 ուղևոր ծայրահեղ ծանր վիճակում է, 22-ը՝ ծանր, 56-ը թեթև վնասվածքներ է ստացել:
Իշխանությունները շարունակում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները։


