շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անգելա Մերկելը սատարել է ԼՂ հարցով Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը․ կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

Անգելա Մերկելը սատարել է ԼՂ հարցով Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը․ կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում սատարել է Թրամփի, Պուտինի և Մակրոնի համատեղ հայտարարությունը:

Այս մասին տեղեկացնում են Գերմանիայի կառավարությունից, փոխանցում է Deutche Welle—ն։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ կանցլերը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նա մտահոգություն է հայտնել շարունակվող բախումների, ինչպես նաեւ զոհերի թվի աճի կապակցությամբ:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծում տեղի ունեցող բռնությունների աճը: 

Նրանք նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ էին արել անհապաղ սկսել առանց նախապայմանների  բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: