ԱՄՆ զինված ուժերը իրանական 2 անօդաչու թռչող սարք են խոցել
ԱՄՆ զինված ուժերը իրանական երկու անօդաչու թռչող սարք են խոցել, որոնք ենթադրաբար սպառնում էին ծովային երթևեկությանը Հորմուզի նեղուցում, հայտնել է Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։
«Այսօր Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ուժերը խոցել են երկու իրանական միանգամյա օգտագործման հարձակողական անօդաչու թռչող սարքեր, որոնք սպառնում էին միջազգային ծովային երթևեկությանը Հորմուզի նեղուցում», - ասվում է զինվորականների հայտարարության մեջ։
Նշում է, թե ամերիկյան ուժերը պատրաստ են շարունակել իրենց պաշտպանությունը «իրանական ագրեսիայից»։


