երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են Պալաուի դրոշի ներքո դեպի Իրան ընթացող լցանավի վրա

ԱՄՆ զինված ուժերը հարձակվել են Պալաուի դրոշի ներքո դեպի Իրան ընթացող լցանավի վրա

ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարձակվել և ընթացքից զրկել են Պալաուի դրոշի ներքո նավարկող նավթային լցանավը, երբ «դատարկ» նավն ընթանում էր դեպի Իրան։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Հաղորդագրության մեջ ասված է, որ ամերիկյան կործանիչը բարձր ճշգրտության հրթիռ է արձակել Marivex լցանավի մեքենայական բաժանմունքի և կառավարման համակարգերի բաժանմունքի ուղղությամբ։ Զինվորականները նման քայլի են դիմել, երբ նավի անձնակազմն արհամարհել է ԱՄՆ զինված ուժերի ուղղակի հրահանգներն ու պահանջները։

«Marivex նավն այլևս չի ընթանում Իրանի ուղղությամբ»,- ընդգծել են ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունում։

«Ապրիլի 13-ին ծովային շրջափակման սահմանումից ի վեր CENTCOM-ի ուժերը շարքից հանել են պահանջները խախտած 7 նավ, փոխել են հրամաններին ենթարկված 134 նավերի երթուղին և բաց են թողել հումանիտար օգնություն տեղափոխող 42 քաղաքացիական նավ»,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: