ԱՄՆ-ը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը. Ռյաբկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով Սպիտակ տան ներկայացուցիչների նախատեսվող այցը, հայտարարել է՝ բանակցություններում ԱՄՆ վարչակազմը պետք է հաշվի առնի գետնին ստեղծված իրավիճակը:
Նաև, պաշտոնյայի խոսքով, հարկավոր է չեզոքացնել հակամարտության արմատական պատճառները:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը տեղեկացրել էր, որ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Կիևում կլինեն սեպտեմբերի 6-ին, մինչ այդ նրանք կայցելեն Մոսկվա։



