ԱՄՆ-ը մոտ ապագայում կարող է ավարտել Ուկրաինայի վերաբերյալ ծրագրի մշակումը
Միացյալ Նահանգների վարչակազմը կարող է ավարտին հասցնել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման իր ծրագիրը օրերի կամ շաբաթների ընթացքում։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում հայտարարել է Ուկրաինայի հարցով ամերիկացի առաջնորդի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։
«Դուք պետք է մեզ մի փոքր տարածք և ժամանակ տրամադրեք մանևրելու համար, բայց երբ ես խոսում եմ այս մասին, ես նկատի չունեմ վեց ամիս, այլ օրեր և շաբաթներ»,-նրա խոսքերը մեջբերել է CNBC-ն: